Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի թեմաներից մեկը ԼԵռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նվիրված ՌԴ-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովի արդյունքներն էին: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքին:
«Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացված եռակողմ բանակցությունների արդյունքների մասին», - ասված է հաղորդագրության մեջ: