Ալիևը Շուշիի հայտնի աղբյուրի դիմաց պարզել է հոր հետ համատեղ լուսանկարը՝ ցույց տալով, որ իրենց երազանքն իրականացել է
Ֆեյսբուքյան օգտատեր Արգամ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Այսօր Շուշիի հայտնի աղբյուրի դիմաց Ալիևը պարզել էր դեռևս 1982 թ. (երբ 21 տարեկան էր) նույն վայրում իր հոր հետ համատեղ լուսանկարը՝ ցույց տալով, որ իր ու իր հոր երազանքն իրագործվել է 38 տարի անց։
Ի դեպ, ադրբեջանցիների ու դրանց ղեկավարի երազանքներն ի կատար ածող, իսկ հայերի երազանքներն ու անվտանգությունը հօդս ցնդեցնող Նիկոլը դեռ ՀՀ վարչապետն է»,-գրել է Եղիազարյանը: