Ալիևը Շուշիի հայտնի աղբյուրի դիմաց պարզել է հոր հետ համատեղ լուսանկարը՝ ցույց տալով, որ իրենց երազանքն իրականացել է

Այս թեմայով
- Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
- Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգե՞տ է, թե դավաճան, ավելի շատ դավաճա՞ն է, թե սուտասան․ Ս. Ֆարմանյանը՝ Շուշիի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
- Ալիևը Շուշիում բարձրացրեց Ադրբեջանի դրոշը (լուսանկարներ)
- Նարեկը մահը գերադասեց գերությունից․ 3 տանկ խոցած եւ Շուշիի մարտերում նահատակված կրտսեր սերժանտի մասին. News.am
Ֆեյսբուքյան օգտատեր Արգամ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Այսօր Շուշիի հայտնի աղբյուրի դիմաց Ալիևը պարզել էր դեռևս 1982 թ. (երբ 21 տարեկան էր) նույն վայրում իր հոր հետ համատեղ լուսանկարը՝ ցույց տալով, որ իր ու իր հոր երազանքն իրագործվել է 38 տարի անց։
Ի դեպ, ադրբեջանցիների ու դրանց ղեկավարի երազանքներն ի կատար ածող, իսկ հայերի երազանքներն ու անվտանգությունը հօդս ցնդեցնող Նիկոլը դեռ ՀՀ վարչապետն է»,-գրել է Եղիազարյանը: