«Բարսելոնան» կարող է միանալ Էրլինգ Հալանդին գնելու մրցապայքարին
Կատալոնական «Բարսելոնան» կարող է խառնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» ծրագրերը, որոնք ցանկանում են գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին։ Այս մասին տեղեկանում ենք The Mirror-ից։
Նշվում է, որ կատալոնական ակումբը կարող է միանալ Հալանդին գնելու պայքարին և բարդացնել անգլիական երկու ակումբների գործերը։
Ընդգծենք, որ Հալանդին գնելու ծրագրեր կան իսպանական մեկ այլ գրանդում՝ «Ռեալում»։