Գերմանիայում «բանտեր» կկառուցվեն կորոնավիրուսի կարանտինային ռեժիմը խախտողների համար
Գերմանիայի Սաքսոնիա դաշնային նահանգը պատրաստվում է հաստատություն ստեղծել այն անձանց համար, ովքեր բազմիցս բերման են ենթարկվել կորոնավիրուսի հետ կապված կարանտինը խախտելու համար: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Այդ նպատակների համար նախատեսվում է վերազինել Դրեզդենում փախստականների ընդունման առաջնային կենտրոնը, որը կառուցվել է 2017 թվականին: Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի գարնանը Սաքսոնիայի առողջապահության նախարար Պետրա Քյոպինգը առաջարկել էր կարանտինը խախտողներին տեղավորել հոգեբուժարաններում:
Այս, ինչպես նաև խախտողներին հյուրանոցներում կամ հիվանդանոցներում պահելու գաղափարը չընդունվեց:
Հիշեցնենք, որ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2 միլիոնից ավելին է: