Դատարանը անվավեր է ճանաչել ԿԳՄՍ նախարարի՝ Թումանյանի թանգարանի տնօրենի աշխատանքի ազատման հրամանը Կուստուրիցան հայտարարել է Սոչիում ֆիլմ նկարահանելու մտադրության մասինԱՆ փոխնախարարը ներկայացրել է իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը ՔԿԾ-ն ԱՊՀ գործընկերների հետ քննարկել է ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցները ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում․ Տիգրան Ավանեսյան Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետո
Վազող տողեր

ԱՆ հերթական կեղծիքը՝ զոհվածների դատագենետիկական հետազոտությունների վերաբերյալ

Հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը: Սակայն ԱՆ-ն հայտնում է, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Մեկ այլ բացահայտ կեղծիք, թե գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը միակն է Հայաստանում ԱՆ-ն հայտնում է հունվարի 2-ին։ Այս մասին տեղեկանում են Արժանապատիվ բուժաշխատողների միության ֆեյսբուքյան էջից: 

Բանը նրանում է, որ ԱՆ մատուցմամբ Կառավարության որոշմամբ 2020թ. սկզբին ապօրինի կազմաքանդված ՁԻԱՀ-ի կենտրոնը նույն սարքից ուներ դեռ 2012թ-ից: Սարքը չի շահագործվում միայն այն պատճառով, որ ՊՇՌ լաբորատորիայի ողջ փորձառու անձնակազմը տասնյակ այլ բուժաշխատողների հետ ազատվել է աշխատանքից իրեց մասնագիտական կարծիքը արտահայտելու համար: Այդ բժիշկ լաբորանտները անցել են վերապատրաստումներ ՌԴ համաճարակաբանության կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտում, պարբերաբար կատարելագործվել այդ և մյուս առաջատար կենտրոնի՝ «Վեկտորի» մասնագետների կողմից, մասնակցել ՀՀ-ում ունիկալ գիտա-հետազոտական աշխատանքների նախագծմանն ու իրականացմանը: Այս ամենը առանց որևէ պետական ֆինանսավորման՝ դրամաշնորհներով: Այս պոտենցիալը ԱՆ կողմից փոշիացվեց:

Փաստացի, նախարարության քինախնդիր ղեկավար խմբակը չդիմեց մասնագետներին, այլ գերադասեց գնել նոր սարք՝ վատնելով պետական բյուջեի միջոցները (ըստ մամուլի հրապարակումների մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար), պատրանք ստեղծելով, որ դա է զոհվածների մարմինների նույնականացման ուշացումների պատճառը:

Կամ ասենք ինչն էր խանգարում, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի սեքվենատորը այս ընթացքում թեկուզ ժամանակավոր տրամադրվեր փորձագիտական հետազոտություններ իրականացնող կառույցին, ինչպես ՁԻԱՀ-ի կենտրոնի մեկ այլ սարք տրամադրվել է այլ կենտրոնի՝ կորոնավիրուսի հետազոտությունների իրականցման նպատակով և պետական զգալի միջոցներն ուղղվեին, օրինակ, վիրավոր զինվորների բուժմանը կամ հաշմանդամների վերականգնմանը:

Բայց ողջ աբսուրդը նրանում է, որ նմանատիպ վերլուծիչներ կան նաև այլ բժշկական կազմակերպություններում, որոնց ռեսուրսը նույնպես չի օգտագործվել: