Նեյմարը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է երկարաձգել իր պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Բրազիլացին այս պահին երջանիկ է փարիզյան ակումբում և երկու կողմերը ցանկանում են նոր պայմանագիր կնքել։ Նեյմարը փարիզյան ակումբի հետ 5-ամյա պայմանագիր կնքեց 2017 թվականին։
Նշվում է, որ Մաուրիսիո Պոչետինոյի գալով բրազիլացին նոր թարմություն է ստացել և ցանկանում է մնալ ակումբում։