Արցախի ռուս խաղաղապահները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Sputnik V պատվաստանյութի շուրջ 2000 խմբաքանակ ուղարկվել է Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահների համար:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից: Բիշկներն արդեն սկսել են պատվաստումները: Նշվում է, որ պատվաստումը տեղի է ունենում երկու փուլով: Հունվարի 14-ից 31-ը պատվաստանյութի առաջին բաղադրիչը կտրամադրվի ամբողջ անձնակազմին, իսկ փետրվարի 1-ից 21-ը ` երկրորդը:
Առաջինը պատվաստանյութը ստացան Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական ստորաբաժանումների ռազմական անձնակազմը: