Ուժգին երկրաշարժ` Ինդոնեզիայում. փլատակների տակ է մնացել մի ամբողջ հիվանդանոց
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժը ոչնչացրել է հիվանդանոցը` փլատակների տակ թողնելով բժիշկներին և հիվանդներին: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Ինչպես նշում է փրկարար ծառայության ներկայացուցիչը` հիվանդանոցը փլուզվել է: Դեպքի վայրում ներկայումս իրականացվում է փրկարարական աշխատանք: Գործակալության տվյալներով` ավելի քան տաս մարդ մնացել է փլատակների տակ:
Հինգշաբթի Ինդոնեզիայում գրանցվել են համապատասխանաբար 5,7 և 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ: Երկրորդի էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսի կղզու Մամուջու քաղաքի մոտակայքում: Ըստ Reuters-ի` զոհվել է յոթ մարդ, ավելի քան 600-ը` վիրավորվել: