Պոպովը դիվանագիտական ապտակ է տալիս Նիկոլ Փաշինյանին. Արման Աբովյան
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովի այն մեկնաբանությանը, որ Ռուսաստանը երբեք ԼՂ կարգավորման գործընթացը չի տարել միայն տարածաշրջանի 7 շրջան Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով նրա կարգավիճակի հարցի մասին, լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց.
«Ռուսաստանը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի տիրապետում, կա՛մ մանիպուլյացիաներ է իրականացնում, երբ ասում է՝ մեկ է, պետք է տարածքները տրվեն: Պոպովը հստակ ասում է՝ ոչ, բոլոր փոխզիջումային գործընթացները պետք է իրականանային, երբ հասկանալի կլիներ Արցախի Հանրապետության կարգավիճակը լուծելու մեխանիզմը, դրանով դիվանագիտական ապտակ է տալիս ՀՀ իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին, որ պետք չէ ստել»: