ԵԱՀԿ գործող նախագահն առաջնահերթությունների շարքում նշել է ԼՂ հակամարտության կարգավորումը

Այս թեմայով
- Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկման կիզակետում ԼՂ հարցն է եղել
- ԱԳ նախարարը համանախագահների հետ հանդիպմանը բարձրացրել է Արցախի կարգավիճակի և Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը
- Մեկնարկեց Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ
- Ալիեւն ասել է, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Բաքու չի հրավիրել
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է Լինդեն՝ նշելով Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի շուրջ առկա ճգնաժամները:
2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիան: