ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է՝ ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի «COVID-19»-ի բացասական թեստ

Այս թեմայով
- Փոխվարչապետ. Հայաստանը եւ Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի եւ ելքի սահմանափակումները
- Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 100 հազար COVID-ի ախտորոշման թեստ
- ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 6,3 միլիոնի
- ԱՄՆ-ում 1 օրում գրանցվել է COVID-19-ով վարակի 31 հազար նոր դեպք
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի «COVID 19»-ի բացասական թեստ: Այն պարտադիր պահանջ է դառնում:
Դեսպանությունը տեղեկացնում է, որ ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի (CDC), օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով։
Համավարակով պայմանավորված՝ մարտից Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է վիզայի տրամադրման գործընթացը: