Չկա նախկին ապահով Հայաստանը, չկա նախկին ամբողջական Արցախը, չկա նախկին բարձր պետական վարկանիշը. Ավագյան
ՀՀԿ անդամ, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազատվե՛ք մանիպուլյացիաներից։
Չկա նախկին ապահով Հայաստանը, չկա նախկին ամբողջական Արցախը, չկա նախկին բարձր պետական վարկանիշը։ Սրան զուգահեռ ըստ դավաճանի կան «նախկիններ», ովքեր ապահովում էին անվտանգ ու ապահով պետականություններ»։