Պատոն ցանկանում է վերադառնալ «Միլան»
Բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն, որն այս պահին ազատ գործակալ է, ցանկանում է վերադառնալ «Միլան»։
Նա մասնավորապես նշել է. «Ինձ մոտ մնացել են լավ հիշողությունները, քանի որ մենք խոսում ենք 150 խաղի, 63 գոլի, չեմպիոնության և Իտալիայի սուպերգավաթի մասին։ «Միլան» վերադարձն իմ սրտում է, երազանք»։ Պատոն ընդգծել է նաև, որ ինքը կարող է խաղալ Զլատան Իբրահիմովիչի հետ միասին և ընդգծել է, որ իրենք միասին լավ զույգ կլինեին։
Ընդգծենք, որ իտալական ակումբն այս տրանսֆերային պատուհանին ցանկանում է գնել հարձակվողի։