«Միլանը» ցանկանում է թիմ հրավիրել Մարիո Մանջուկիչին
Իտալական «Միլանը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով, ով այս պահին ազատ գործակալ է։
Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի տելեգրամյան ալիքից։ Միլանյան ակումբը Զլատան Իբրահիմովիչին փոխարիող փնտրում է այնպիսի ֆուտբոլիստի, ով փորձառու է և լավ ծանոթ իտալական ֆուտբոլին։
34- ամյա ֆուտբոլիստն ամեն օր մարզվում է և պատրաստ է ստորագրել 6 ամսյա պայմանագիր։ Նշվում է, որ արդեն այսօր կարող է որոշիչ դառնալ Մանջուկիչի տրանսֆերի գործով։