Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին

Այս թեմայով
- Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի ճեպազրույցը Արցախի թեմայով (տեսանյութ)
- Որոնողափրկարարական ջոկատին այսօր թույլ չեն տվել մեկնել Ֆիզուլի․ Արցախի ԱԻՊԾ
- Արցախի ԱԱԾ տնօրենն ու ոստիկանության պետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
- Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին. Արցախի ՊԲ
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի աճյունը որոնողական խումբը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հունվարի 13-ին որոնողական աշխատանքներ են իրականացվել նաև Թալիշի, Հադրութի և Մատաղիսի ուղղություններով, որտեղ զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։ Առայսօր մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1230 է:Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ որոշ աշխատանքների պատճառով առայժմ հնարավոր չէ»,-հայտնեց Թադևոսյանը։