ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ. Դոնալդ Թրամփը ստացավ երկրորդ իմպիչմենտը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց պաշտոնանկ անել նախագահ Դոնալդ Թրամփին: Թրամփի համակուսակիցներից տասը պաշտպանեցին այս պահանջը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
232 կոնգրեսական կողմ է քվեարկել Թրամփի հեռացմանը: Այսպիսով՝ նա դարձավ ԱՄՆ պատմության մեջ միակ նախագահը, որը երկու անգամ պաշտոնանկության որոշման արժանացավ: Նախագահը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ:
Պալատի բանաձևում նշվում է, որ Թրամփի գործողությունները համահունչ են «ծանր հանցագործությունների և վատ վարքի» սահմանադրական ձևակերպմանը: