ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ. Դոնալդ Թրամփը ստացավ երկրորդ իմպիչմենտը

Այս թեմայով
- Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացը ճանաչվել է սահմանադրական
- Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին կոչ է արել տեղեկություններ չհրապարակել գաղտնի ճեպազրուցներից
- Էստոնացի գործիչը բացատրել է, թե ինչու է Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի
- Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել Դոնալդ Թրամփի ստորագրած մի շարք համաձայնագրեր
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց պաշտոնանկ անել նախագահ Դոնալդ Թրամփին: Թրամփի համակուսակիցներից տասը պաշտպանեցին այս պահանջը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
232 կոնգրեսական կողմ է քվեարկել Թրամփի հեռացմանը: Այսպիսով՝ նա դարձավ ԱՄՆ պատմության մեջ միակ նախագահը, որը երկու անգամ պաշտոնանկության որոշման արժանացավ: Նախագահը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ:
Պալատի բանաձևում նշվում է, որ Թրամփի գործողությունները համահունչ են «ծանր հանցագործությունների և վատ վարքի» սահմանադրական ձևակերպմանը: