Թերությունների պատճառով ԱՄՆ-ն «Tesla» ընկերությանը պահանջել է հետ վերցնել իր մեքենաները

ԱՄՆ տրանսպորտի նախարարությանը կից ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը «Tesla»-ից պահանջել է հետ վերցնել 158 հազար մեքենա՝ հնարավոր թերությունների պատճառով: Այս մասին գրում է Reuters-ը:
Խոսքը «Model S»-ի և «Model X»-ի էլեկտրական տրանսպորտային միջոցների մասին է:
Նշվում է, որ խնդիրներ են հայտնաբերվել ավտոմեքենաների գլխավոր կառավարման համակարգում:
Հիշեցնենք, որ «Tesla» հիմնադրել է ձեռնարկատեր Իլոն Մասկը՝ 2003 թվականին: