Պաշտոնյան հատուկ կուրս է անցել՝ Նիկոլ Փաշինյանից քսուք վերցնելու համար. «Հրապարակ»

Այս թեմայով
- Թուրք Նիկոլ, հիշո՞ւմ ես, որ ասում էիր՝ ինքնասպան կլինես, եթե քո տղան զգա այն, ինչ զգում է Արթուր Բաղդասարյանի տղան, տղադ հիմա ի՞նչ է զգում. Հակոբյան
- Փաշինյանն ինչպես մեղավորներ է «նշանակում», այնպես էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել». «Փաստ»
- Փաշինյանը մտերիմներին փորձել է ներշնչել, թե ստորագրված թուղթը՝ կոմունիկացիաների մասին, «փառահեղ հաղթանակ» էր՝ Հայաստանին ձեռնտու. «Հրապարակ»
- Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր․ պոպուլիստական թեմաների պակաս չի լինի. «Փաստ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոսկովյան այցից առաջ ոչ միայն Փաշինյանը, այլեւ ողջ պատվիրակությունը մեկ շաբաթ կարանտինում է գտնվել՝ ռուսական կողմի պահանջով։
Մեր աղբյուրներն ասացին, որ Պուտինը նման նախազգուշական միջոցառումներ է կիրառում արդեն ամիսներ շարունակ եւ անգամ իր նախարարներին ընդունելուց առաջ ստիպում է, որ նրանք թեստ հանձնեն եւ կարանտինում գտնվեն։
Ինչ վերաբերում է Փաշինյանի այցին, ապա չնայած ՌԴ-ից բժշկական խումբ էր ժամանել Հայաստան, որ հետազոտի ՀՀ վարչապետին, մասնավորապես պարզի քովիդի առկայությունը, սակայն Նիկոլ Փաշինյանն իր պատվիրակության կազմում է ընդգրկել նաև Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի, որ Մոսկվայում արագ թեստ անցնելու ժամանակ իրենից քսուքը ոչ թե ռուս բժիշկները վերցնեն, այլ նախարարության չինովնիկը, որը մեկնելուց առաջ հատուկ ուսուցման կուրս է անցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: