Փաշինյանը հայհոյում է Մարությանին. նրանց հարաբերությունները սառեցվել են. «Հրապարակ»

Այս թեմայով
- Դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձևով էլ ղեկավարում ես երկիրը․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին
- Հայկ Մարությանը ամեն ինչ խճճել է. տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել. «Ժողովուրդ»
- Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին
- Մինչ Հայկ Մարությանը վայելում է արձակուրդը. Բաբաջանյան փողոցում 4 ամիս է՝ մարդաբոյ փոսեր են ու մշտական խցանումներ (տեսանյութ)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ չեն հարաբերվում, ոչ մի հարցով չեն հանդիպում։ Ավելին՝ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։
Սառնությունը ծագել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ հանձնարարություններ է տվել, որոնք կա՛մ անօրինական են եղել, կա՛մ՝ Մարությանի համար անընդունելի, և նա հրաժարվել է կատարել։
Ապա սկսել է աշխատանքի չգնալ, արձակուրդներ վերցնել, ինչը վրդովվեցրել է Փաշինյանին, բայց նա այս իրավիճակից, ինչպես մյուս բոլոր բարդ իրավիճակներից, լուծումը չի գտնում։ Ուղղակի բոլոր պատեհ առիթներով անզորությունից հայհոյում է Մարությանին և համարում, որ սխալ էր նրան քաղաքապետ կարգելը։ Սա կառավարման ճգնաժամի ևս մեկ ապացույց է, որից ելքն առանց իշխանափոխության հնարավոր չէ գտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: