Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)

Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան

Նախկին բանակցողները միշտ արձագանքել են Նիկոլի ստերին, բայց Կրեմլը սուտ հայտարարությունները բանի տեղ չի դրել, պատասխանել է քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրող-մեկնաբանների շուրթերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները

Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը բավականին կոշտ է պատասխանել Փաշինյանի հոդվածին։ Հիշեցնեմ՝ Փաշինյանն ասում էր, թե բանակցություններում Հայաստանին նախկինում միշտ առաջարկվել է տալ 7 շրջանները՝ առանց կարգավիճակի հստակեցման։ Ու Ռուսաստանն էլ է նույնը առաջարկել։ Հիմա դեսպան Պոպովն ասում է՝ այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում․ նա ասում է․ «Առաջին փուլում Ադրբեջանին հինգ, իսկ երկրորդում` երկու տարածաշրջանների վերադարձ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ»: Շեշտում է՝ «Առաջին փուլի այլ տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը» եւ այլն: Բնականաբար, ո՛չ Շուշին տալու մասին խոսք կա, ո՛չ Հադրութը, ո՛չ էլ Նախիջեւանը Ադրբեջանին կապելու մասին խոսք կա։

Դեսպան Պոպովը շատ կարեւոր մեկ այլ հայտարարություն էլ է անում։ Ասում է՝ բանակցությունները անցկացվում էին պարբերաբար, մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ: Այսինքն, ուղիղ ասում է որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները տարել է փակուղի՝ տապալել է։ Սա արդեն ասվում է բաց տեքստով։

Բանն այն է, որ առանց այն էլ այս լարված պայմաններում, երբ հանրությունը պատերազմի համար մեղավորներից պատասխանատվություն է պահանջում, պահանջում է «կախաղանի» բարձրացնել, Նիկոլ Փաշինյանն անընդհատ բերում է իբր թե փաստեր՝ ասելու համար, թե գիտե՞ք ինչ, մեղավորը ես չեմ, մեղավորը նախկիններն են, որ լավ չեն բանակցել, մեղավորը Ռուսաստանն է, որը Հայաստանին վատ պայմաններ է առաջարկել։

Նախկին բանակցողները միշտ արձագանքել են Նիկոլի ստերին, բայց Կրեմլը սուտ հայտարարությունները բանի տեղ չի դրել, պատասխանել է քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրող-մեկնաբանների շուրթերով։ Հիմա Ռուսաստանն այլեւս կոշտ է արձագանքում, արձագանքում է պաշտոնական մակարդակով։ Ասում է՝ ՍՈւՏ ԵՍ ԽՈՍՈՒՄ, Ա՛ՐԱ։ Սա նշանակում է, որ այլեւս չի հանդուրժելու Նիկոլի ստերը։ Արդեն ամեն սուտ ստանալու է արձագանք, կոպիտ արձագանք։ Հետաքրքրական է նաեւ, որ Նիկոլն իր հոդվածը գրել է հունվարի 4-ին, իսկ դեսպանը պատասխանում է այսօր, Մոսկայում եռակողմ հանդիպումից 2 օր անց»։