Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Շուշիից հայկական դիրքերից մեկի ուղղությամբ կրակոցների մասին. «Արմենպրես»

Այս թեմայով
- Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ
- ԼՂ-ում կորոնավիրուսի դեմ մոտ 100 ռուս խաղաղապահ է պատվաստվել
- Պարգև Սրբազանը խաղաղապահների հետ քննարկել է Ամարասի հարցը
- ՌԴ-ի հետ պետք է համաձայնեցնել՝ Սյունիքի մարզի սահմանների պաշտպանությունը ամբողջությամբ դնելու ռուսական սահմանապահ զորքերի վրա․ Աբրահամյան
Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս խաղաղապահների առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Կրուչինինը:
Հարցին` արդյոք ճիշտ են լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, Կրուչինինը պատասխանեց. «Մենք նման տեղեկություն չունենք»:
Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Նշվում է, որ մեկ զինծառայող վիրավորվել է, նա վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է: «Արմենպրես»-ը փորձում է տեղեկության իսկությունը ճշտել Արցախի Պաշտպանության բանակից: