Հարցը քննարկում ենք ռուս խաղաղապահ զորակազմի հետ՝ ապագայում նմանատիպ սադրանքները կանխարգելելու համար. Արցախի նախագահի խոսնակը՝ Շուշիից հնչած կրակոցների մասին. 168.am

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ օրերս Շուշիից և Արցախի այլ հատվածներում ադրբեջանցիները օդ են կրակել, որը արցախյան կողմը համարում է սադրանք, քանի որ դրանք նպատակ ունեն բարձրացնել Արցախում հայ բնակչությանը վախեցնելու, լարվածության մակարդակը։
«Այս հարցը մենք միանշանակ քննարկում ենք ռուս խաղաղապահ զորակազմի հետ, որպեսզի ապագայում կանխարգելենք նմանատիպ սադրանքները։ Մեկ անգամ ևս շեշտեմ, որ այդ կրակոցները եղել են օդ և իրենց մեջ կոնկրետ վտանգավոր տարր չեն պարունակել, սակայն սա չի նշանակում, որ դա թույլատրելի է, և այն չի մտահոգում մեզ։ Սա է այն ամբողջ պատկերը, որը կա։ Միանշանակ պետք է ասեմ, որ Պաշտպանության բանակի զինվորները, այստեղ տեղակայված ռուս խաղաղապահների հետ, շարունակում են իրականացնել իրենց ծառայությունը, բարեբախտաբար, որևէ մարդկային կորստի հետ կապված խնդիր չենք ունեցել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող ընդհանուր իրավիճակին։
Ըստ նրա՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում այս պահի դրությամբ բնակիչների ակտիվ վերադարձի գործընթացը շարունակվում է։ Մարդիկ վերադառնում են, բացում են դպրոցները, մանկապարտեզները, և ամեն օր բնականոն հուն վերադառնալու գործընթացը շարունակվում է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: