66 տարեկան Գագիկ Ջհանգիրյանը ընտրվելուց մի քանի րոպե հետո, համաձայն օրենքի, կգնա թոշակի. Կարեն Քոչարյան

Երրորդ Հանրապետությունում ընտրակեղծիք երևույթը ներդրող մարդուն Նիկոլն առաջարկում է դառնալ ԲԴԽ անդամ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ու այսքանից հետո արդար ընտրությունների մասին պետք է լոլոներ կարդան: Չնայած այս ի՞նչ բարձր թեմաներից եմ ես խոսում
Հ.Գ. Ի դեպ ԲԴԽ անդամն ունի դատավորի կարգավիճակ, իսկ դա նշանակում է, որ 66 տարեկան Գագիկ Ջահանգիրյանը ընտրվելուց մի քանի րոպե հետո, համաձայն օրենքի, կգնա թոշակի»,-գրել է Քոչարյանը: