Նոր Զելանդիայում տղամարդը կացնով կոտրել է խորհրդարանի շենքի դռները
Նոր Զելանդիայի ոստիկանությունը բերման է ենթարկել մի մարդու, որը կացնով եկել էր խորհրդարանի շենք և կոտրել ապակե դռները: Այս մասին հայտնում է New Zealand Herald- ը:
Ոստիկանությունը ժամանել է Ուելինգթոնի խորհրդարանի շենք, երբ փողոցում կացնով տղամարդ է նկատվել: Դեպքի վայրի լուսանկարներից երևում է, որ տղամարդը կոտրել է խորհրդարանի երկու կենտրոնական դռները, իսկ մյուս դռների վրա երևում է հարվածների տեղերը:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ վնաս հասցնելու և զենք պահելու համար:
Տղամարդն այսօր հայտնվել է Ուելինգթոնի դատարանում: Նշվում է, որ դատարանում ելույթի ժամանակ նկատվել են տղամարդու մտավոր խնդիրները: