Անգլիական «Լիվերպուլի» կազմը գնահատվում է 1 միլիարդ եվրո

«KPMG» կազմակերպությունը գնահատել է ֆուտբոլային ակումբների գներն իր իսկ մեթոդներով։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Աղբյուրի հաշվարկներով՝ անգլիական «Լիվերպուլի» կազմն ամենաթանկարժեքն է, այն գնահատվել է 1,094 միլիարդ եվրո։
Երկրորդ հորիզոնականում Մյունխենի «Բավարիան» է՝ 943,4 միլիոն եվրոյով։
Երրորդ հորիզոնականում «Ռեալն» է, որի կազմը գնահատվել է 874,2 միլիոն եվրո։