Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում (տեսանյութ)
Իտալական «Ռոմայի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ելույթները ստիպում են նորից վերհիշել մեր հավաքականի ավագի մրցելույթներն ու գոլերը նախկին ակումբներում։
Մխիթարյանի կարիերայի թերևս չստացված և միևնույն դեպքում նաև ստացված շրջանը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շրջանն էր։
Մխիթարյանի համար այդ դրամատիկական շրջանն ավարտվեց, դա անցյալ է, սակայն ներկայում մնացին այն գեղեցիկ գոլերն ու գոլային փոխանցումները, որ նա կատարեց այդ ակումբում։