Ինչո՞ւ չի օգտագործվում Գյումրի-Կարս արդեն իսկ առկա երկաթուղին, որը միացած է նաև Նախիջևանին. իրանագետը պարզաբանում է

Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ կառուցվելու է Շարուր (Նախիջևան)-Իգդիր (Թուրքիա) նոր երկաթուղու հատված։ Այսինքն՝ Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացվելու է, չօգտագործելով Գյումրի (Հայաստան)-Կարս (Թուրքիա) արդեն իսկ առկա երկաթուղին, որը միացած է նաև Նախիջևանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Նպատակներն ըստ իս երկուսն են և միմյանց հետ փոխշաղկապված.
1․ Թուրքիա-Նախիջևան ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծումը՝ շրջանցելով Հայաստանը,
2․ Թուրքիա-Ադրբեջան «միջանցքի» վրա Հայաստանի ազդեցությունը հնարավոր նվազագույնին հասցնելը։
«Կոմերսանտ»-ի քարտեզը»։