Ձեզ հարց տվեք` ինչի՞ եք էդ մարդուն դնում անդուր վիճակում, որ գնա ու Ալիևը նրան նորից նսեմացնի՞. ամբողջ աշխարհը ծիծաղի՞ հայի վրա. Թևան Պողոսյան. VIDEO
Հայաստանի վերջին 2.5 տարում իշխանությունները չեն փայլել իրենց ծրագրային սցենարներով, ուստի ժողովուրդը սեփական վերլուծություններն է անում։ Այս մասին, ArmNews-ի եթերում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
Նա անդրադարձավ Ռուսաստանում ստորագրված եռակողմ պայմանագրին և խոսեց այն սպառնալիքների մասին, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը։ Թևան Պողոսյանը նկատեց, որ այսօր մեր պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են։ Նա նաև դիմեց իմքայլականներին։
«Ձեզ հարց տվեք` դուք ինքներդ ինչի՞ եք էդ մարդուն դնում անդուր վիճակում, որ գնա ու Ալիևը նրան նորից նսեմացնի՞, հա՞։ Ամբողջ աշխարհը ծիծաղի՞ հայի վրա»,-ասաց Թևան Պողոսյանը` նշելով, որ դա թիմի խնդիրն է։