Ձեզ հարց տվեք` ինչի՞ եք էդ մարդուն դնում անդուր վիճակում, որ գնա ու Ալիևը նրան նորից նսեմացնի՞. ամբողջ աշխարհը ծիծաղի՞ հայի վրա. Թևան Պողոսյան. VIDEO

Այս թեմայով
- Պարտվել ես՝ քաղաքական պատասխանատվություն ստանձնիր և հեռացիր. Պողոսյանը՝ Փաշինյանին
- Մենք հանձնվեցինք ու վե՞րջ, ընդունում ենք, որ Սյունիքը, Սևանը ու Երևանն է՞լ իրենցն են. հեռացեք, Աստծո սիրուն, գնացեք, տվեք այդ շանսը` հառնելու այս մոխիրներից. Թևան Պողոսյան
- Հիշում եք չէ՞, որ այդտեղ որևէ մեկիդ շշուկով բամբասանքն այստեղ լսվում է որպես սիրտ ջարդող բարձր պայթյուն. Թևան Պողոսյան
- Ներողություն եմ խնդրում Անի Սամսոնյանից. Թևան Պողոսյան
Հայաստանի վերջին 2.5 տարում իշխանությունները չեն փայլել իրենց ծրագրային սցենարներով, ուստի ժողովուրդը սեփական վերլուծություններն է անում։ Այս մասին, ArmNews-ի եթերում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
Նա անդրադարձավ Ռուսաստանում ստորագրված եռակողմ պայմանագրին և խոսեց այն սպառնալիքների մասին, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը։ Թևան Պողոսյանը նկատեց, որ այսօր մեր պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են։ Նա նաև դիմեց իմքայլականներին։
«Ձեզ հարց տվեք` դուք ինքներդ ինչի՞ եք էդ մարդուն դնում անդուր վիճակում, որ գնա ու Ալիևը նրան նորից նսեմացնի՞, հա՞։ Ամբողջ աշխարհը ծիծաղի՞ հայի վրա»,-ասաց Թևան Պողոսյանը` նշելով, որ դա թիմի խնդիրն է։