Հայ ռազմագերիները և գերության մեջ պահվող քաղաքացիական անձինք օր առաջ պետք է վերադարձվեն Հայաստան. Էդմոն Մարուքյան
Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի ջանքերին պետք է միանան նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Գերիների վերադարձին հասնելու համար ջանքեր չենք խնայել մինչ օրս, իսկ Մոսկովյան եռակողմ հանդիպունից հետո պետք է մեր ջանքերն առնվազն կրկնապատկենք:
Կրկին կապ եմ հաստատել մեր միջազգային բոլոր գործընկերների հետ: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և գերության մեջ պահվող քաղաքացիական անձինք օր առաջ պետք է վերադարձվեն Հայաստան»: