Թուրքիայի ներսում սկսվել են քրդական գործոնի անհնազանդության գործողությունները. Կարեն Հովհաննիսյան
Թուրքիայի համար ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ քրդական հարցը։Քրդական հարցը սրի պես կախված է թուրքական պետության գլխին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Այն գործընկեր և ոչ միայն գործընկեր պետությունների համար դարձել է հզոր խաղաքարտ։ Ժամանակ առ ժամանակ, քրդական հարցը, քրդական պետականության ստեղծման հարցը մեջտեղ բերելով, աշխարհն այս կամ այն հարցում սաստում է Թուրքիային։
Կարծես թե կրկին ժամանակն է եկել, և քրդական գործոնն ակտիվություն է ցուցաբերում։ Թուրքիայի ներսում սկսվել են քրդական գործոնի անհնազադության գործողությունները»,-գրել է Հովհաննիսյանը: