Սամուել Էտոօն նշել է, թե ով է «Բարսելոնայում» Լիոնել Մեսսիի հետնորդը
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտոօն խոսել է իսպանական գրանդի հարձակվող Անսսումանե Ֆատիի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Ես կարծում եմ, որ Ֆատին ապագան է։ Նա արդեն հիմա շատ հետաքրքիր բաներ է անում, այդ պատճառով. մտածում եմ, որ ակումբը պիտի հոգ տանի նրա մասին։ Կարծում եմ, որ Ֆատին Մեսսիի հետնորդն է»։
Հիշեցնենք, որ Սամուել Էտոօն կատալոնական ակումբում հանդես է եկել 2004-2009 թվականներին։