ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու բանաձևին
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն բանաձևին, որով կոչ է արվում փոխնախագահ Մայքլ Փենսին օգտագործել սահմանադրության հոդվածներից մեկը՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու համար: Այս մասին հաղորդում է Tacc գործակալությունը:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին բազմիցս կոչ է արել փոխնախագահին արձագանքել այս հարցին՝ բանաձևին հաստատումից հետո:
Այնուամենայնիվ, Փենսը հայտարարել է իր կողմից մերժման մասին՝ նախաձեռնության քվեարկության մեկնարկից անմիջապես առաջ:
Ընդգծենք, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի բանաձևերը իրավական ուժ չունեն: