Դերասան Չակ Նորիսը կասկածվում է Վաշինգտոնում կայացած անկարգություններին մասնակցելու մեջ

Ամերիկացի հայտնի դերասան Չակ Նորիսը կասկածվում է անցյալ շաբաթ Վաշինգտոնում բողոքի ցույցերին մասնակցելու մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներից մեկը լուսանկար էր հրապարակել մի տղամարդու հետ, որը նման էր դերասանին, սակայն դերասանի մենեջերը հերքեց այս տեղեկությունը:
Այս մասին հայտնում է «New York Post»-ը: Ըստ թերթի՝ «Instagram-ում հայտնվել է Չակ Նորիսին նման տղամարդու լուսանկար, որի գլխարկին եղել է «Թրամփ 2020» գրությունը:
Լուսանկարը, սակայն, հայտնի է դարձել այն բանից հետո, երբ այն տարածվել է «Twitter» սոցիալական ցանցում:
Ընդգծենք, որ ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին նաև այն մասին, որ ԱՄՆ-ում կայացած ցույցերին ու ակցիաներին մասնակցել են նաև մեծ թվով զինվորականներ, որոնցից մի քանիսը կապ են ունեցել ահաբեկչական գործողությունների հետ, որոնք պիտի իրականացվեին: