Իսրայելի վարչապետը «Twitter»-ից հեռացրել է Թրամփի հետ համատեղ լուսանկարը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռացրել է «Twitter»-ի իր էջում այն լուսանկարը, որտեղ նա պատկերված էր ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից: Նշվում է, որ երկար ժամանակ վարչապետի էջում կար իր ու Թրամփի լուսանկարը, որն արվել էր Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Twitter»-ի ղեկավար կազմը արգելափակել էր Թրամփի մուտքը Twitter՝ «բռնության հետագա հրահրման ռիսկի պատճառով»:
Դրանից հետո արգելափակվեց ԱՄՆ ներկայիս նախագահ Թրամփի նախընտրական շտաբի հաշիվը: Դրանից առաջ «Facebook»-ի, «Instagram»-ի, «Twitch»-ի, «Snapchat»-ի նրա էջերն արգելափակվել էին: