Կրիշտիանու Ռոնալդուն 21-րդ դարում ամենաշատ գոլն է հեղինակել միջազգային լիգաներում
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 21-րդ դարում միջազգային լիգաներում ամենաշատ գոլ հեղինակած ֆուտբոլիստը:
Նա լիգաներում գոլ է հեղինակում 2001 թվականից սկսած: Ռոնալդուն հեղինակել է 462 գոլ: Երկրորդ հորիզոնականում Լիոնել Մեսսին է, ով հեղինակել է 451 գնդակ:
Ցանկի երրորդ հորիզոնականում է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում ակտիվում կա 379 գնդակ: Ընդգծենք, որ Ռոնալդուն և Իբրահիմովիչը հանդես են գալիս Իտալիայի A սերիայում: