48 694 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ
Ավելի քան 48,7 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր, մեկ օրում ռուս խաղաղապահներն ուղեկցել են եւս 235 մարդու: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյանը, որոնք վերադարձել են Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր Հայաստանի Հանրապետության տարածքից: Երևանից Ստեփանակերտ ավտոբուսները տեղափոխել են 235 փախստականի: Ընդհանուր առմամբ վերադարձել է 48 694 փախստական»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման եւ իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է անցկացվում 23 դիտակետերում: