Ըստ Համաշխարհային բանկի` 2018թ.-ին Ադրբեջանից 211 մլն դոլար է ուղարկվել Հայաստան
Ըստ Համաշխարհային բանկի (World Bank) 2018թ.-ին Ադրբեջանից 211 մլն դոլար է ուղարկվել Հայաստան։ Այս մասին ասվում է ֆեյսբուքյան օգտատեր Թերեզա Մխիթարյանի գրառման մեջ:
«Համեմատության համար՝ 2017թ.-ին փոխանցվել է 7 մլն դոլար։
Հենց որ ԱԱԾ-ն բացահայտի 2018թ.-ին Հայաստանում այդ 211 միլիոն դոլար ստացողների անունները, ամբողջ փազլը կհավաքվի, բոլորս բոլորի մասին կիմանանք, կիմանանք նաև, թե ինչպես են դավաճանել ու վաճառել մեր հողերը։
ԱՄՆ-ից Հայաստան 2018թ.-ին՝ 156 մլն դոլար։ Վրաստանից Հայաստան 17 միլիոն՝ 2018թ.-ին, 4 միլիոն՝ 2017թ.-ին:
Ռուսաստանից 800 մլն դոլար է փոխանցվել 2018թ.-ին:
Բոլոր այդ փոխանցումները ոչ կոմերցիոն են»,-գրել է Մխիթարյանը: