Ավելի քան 48 000 մարդ է վերադարձել հայրենիք՝ ԼՂ-ում պատերազմի ավարտից հետո. ՌԴ նախագահ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ավելի քան 48 հազար մարդ է վերադարձել հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է եռակողմ համաձայնագրի ստորագրման և դրա իրականացման մասին:
Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է, սա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հնացած հակամարտության արդար հիմքով երկարաժամկետ եւ լայնամասշտաբ լուծման համար: