Ռուսաստանն առաջիկայում կարտադրի Covid-19-ի պատվաստանյութի 4 միլիոն օրինակ
Աաջիկա 30 օրվա ընթացքում Ռուսաստանը կթողարկի Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի չորս միլիոն խմբաքանակ: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Գինցբուրգը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այժմ մենք ամսական պետք է արտադրենք 4 միլիոն պատվաստանյութ», -նշել է Գինցբուրգը: Նա ընդգծել է նաև, որ պատվաստանյութերի այս քանակը շրջանառության մեջ կթողարկվի առաջիկա 30 օրվա ընթացքում:
Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19- ի պատվաստանյութը: Հիշեցնենք, որ համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է 90 միլիոն դեպք, առողջացել է 64 միլիոն, մահացել է ավելի քան 1,9 միլիոն մարդ: