Նեյմարը ցանկանում է մնալ «ՊՍԺ»-ում․ Telefoot
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն օրեր առաջ սկսել է բանակցությունները թիմի առաջատար Նեյմարի պայմանագրի երկարաձգման շուրջ։
Այս մասին հայտնում է Telefoot-ը։ Փարիզյան թիմը նախապատրաստվում է Նեյմարին կատարել պայմանագրի երկարաձգման առաջին առաջարկը։ Թիմի նախագահ Լեոնարդոյի համար առաջնային քայլերից է Նեյմարի և Մբապեի հետ պայմանագրերի երկարաձգման հարցը։
Նեյմարի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Աղբյուրը նշում է, որ Նեյմարը ցանկանում է մնալ ակումբում։