Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ վիճակագրությունն Իտալիայի առաջնությունում
Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» դեմ հանդիպմանը աչքի ընկավ հերթական գոլային փոխանցումով։
Հայազգի ֆուտբոլիստն այս առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման և դարձել 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդգծենք նաև, որ կատարած գոլային փոխանցումների քանակով Մխիթարյանն Իտալիայի առաջնությունում այս պահին լավագույնն է։
Հավելենք նաև, որ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։