Հիմա, տղերքին հետ բերելու անվան տակ, Նիկոլ Փաշինյանը թուրքին հանձնելու է նաև սյունյաց դարպասները. Աշոտյան
Այլևս անառարկելի է, որ անբարոյական վիժվածքը մեր գերիների, զոհված հերոսների աճյունների և պատանդների օպերացիան մշակել և իրականացնում է որպես Արցախն ու Հայաստանը թուրքերին վաճառելու գործարքի մաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մեր տղաները ոչ միայն Հեյդարի, այլև Վովայի տղերքի պատանդներն են։
Նիկոլն ու Իլհամը նրանց միասին են պահում, տանջում ևօգտագործում։
Նրանց պատանդառության, այսօրվա կտտանքների և անարգանքի հանցավոր հանցակիցը հենց թրքաբարո իմպոտենտ ստահակն է։
Հայկական հողերը թուրքին ժամանակացույցով հանձնելուց տղերքի, նրանց տառապյալ ընտանիքների ու մեր բոլորի ցավի մասին վովա-օղլին չէր մտածում, երեխայի սպանության գործով մարդասպաններին բանտիկներով Բաքու ուղարկելուց չէր հիշում։
Իսկ հիմա տղերքին հետ բերելու անվան տակ նա թուրքին հանձնելու է նաև սյունյաց դարպասները»,-գրել է Աշոտյանը: