Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահն է. Առնոլդ Շվարցնեգեր
Ամերիկացի դերասան,մարզիկ,Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը նշել է, որ Դոնալդ Թրամփը կմնա որպես ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահ:
Այս մասին Շվարցնեգերն ասել է Թվիթթերի իր էջում: Շվարցնեգերը նշել է, որ Թրամփը պատմության մեջ վատագույն նախագահը դարձավ Կապիտոլիումի շենքն իր աջակիցների կողմից «գրավելուց» հետո:
Նա ընդգծել է նաև, որ Թրամփը փորձեց փոխել նախագահական ընտրությունների ստացված արդյունքները և իրականացնել պետական հեղաշրջում: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքով երկրի նախագահ ընտրվեց Ջո Բայդենը: