Տխուր պատկեր է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ առանց իրենց առաջնորդի զրո են. Էլիբեգովա
Տխուր պատկեր է, երբ խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ առանց իրենց առաջնորդի զրո են՝ որպես քաղաքական միավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«Տխուր է, քանի որ դա ոչ միայն նախնադարյան արխայիկ կռապաշտություն է ու անձի անառողջ պաշտամունք, այլ նաև, որովհետև ժողովրդավարական փոփոխություններ ակնկալող իմ շատ ծանոթներ գնացել և պառլամենտական ընտրություններին քվեարկել են այդ կուսակցության օգտին, փաստացի ընտրելով նոր Կոմկուս»: