Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետ

Խփե՞լ, թե՞ դատել Նիկոլ Փաշինյանին. յո՞ երթաս, Հայաստա՛ն. Անդրանիկ Թևանյան

Ես կողմ եմ, որպեսզի դավաճանը դատվի և իր աչքերով տեսնի մեր երկրի վերածնունդը, ինչն անհամեմատ մեծ պատիժ կլինի իր ու մեր թշնամիների համար: Այս մասին գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «Խփե՞լ, թե՞ դատել Նիկոլ Փաշինյանին. յո՞ երթաս, Հայաստա՛ն» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Եկեք իրերն անվանենք իրենց անուններով և խոսենք բաց տեքստով:

Նոյեմբերի 9-ից հետո մեզ մոտ ստեղծվել է անբնական, պայթյունավտանգ ու անտրամաբանական իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը մեզ տարավ պատերազմի ու կապիտուլյացիայի, բայց նոյեմբերի 9-ից հետո ինքնասպան չեղավ ու հրաժարական չտվեց:

Նրա հեռացման ու նոր կառավարության ձևավորման պահանջով քաղաքական պայքարը դեռ չի հասել արդյունքի: Նիկոլը, վախից կամ այլ մոտիվացիայից ելնելով, մնում է աթոռից կառչած: Դա նյարդայնացնում է արժանապատիվ ու պետականամետ քաղաքացիներին՝ գցելով նրանց ծայրահեղության գիրկը:

Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով ձևավորել է իր ֆիզիկական ոչնչացման հանրային պահանջ: Մարդկանց մի ստվար հատված քաղաքական ուժերից պահանջում է բառիս բուն իմաստով խփել Փաշինյանին: Ու որքան քաղաքական լուծումներն ուշացած կամ անարդյունավետ լինեն, այնքան մեծանալու է Փաշինյանի ֆիզիկական ոչնչացման պահանջը: «Վճռական գործողություններ», «հերիք է միայն խոսեք, ավելի լավ է կոնկրետ գործ արեք» ձևակերպումների տակ իրականում Փաշինյանին խփելու պահանջն է:

Ընդդիմությունը դժգոհ է, որ մեր քաղաքացիները զանգվածաբար դուրս չեն գալիս փողոց ու միայն տանը նստած պահանջում են վճռականություն, իսկ քաղաքացիները դժգոհում են, որ ընդդիմությունը քաղաքական ճանապարհով կամ վճռական գործողություններով (նկատի ունեն Փաշինյանին վերացնելը) չի կարողանում հարցին լուծում տալ: Առաջանում է փակուղի: Պետությունն անտերության է մատնվել: Կապիտուլյացիան շարունակվում է՝ շագրենու կաշվի նման փոքրացնելով Հայաստանը:

Ի դեպ, «Իմ քայլի» պատգամավորները, չմասնակցելով Փաշինյանին քաղաքական-սահմանադրական ճանապարհով հեռացնելու գործընթացին կամ չնախաձեռնելով այդպիսի գործընթաց, ևս նպաստում են ցնցումային սցենարի պահանջարկի մեծացմանը:

Ինքս՝ որպես ՀՀ քաղաքացի, կողմնակից չեմ Փաշինյանի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարին: Դա մեծ նվեր կլինի իրեն ու իր դրսի տիկնիկավարներին:

Ես կողմ եմ, որպեսզի դավաճանը դատվի և իր աչքերով տեսնի մեր երկրի վերածնունդը, ինչն անհամեմատ մեծ պատիժ կլինի իր ու մեր թշնամիների համար:

Հունվարի 11-ը կարող է նոր «նոյեմբերի 9» դառնալ՝ հնարավորություն չտալով խնդիրն, այդուհանդերձ, լուծել քաղաքական ճանապարհով: Յո՞ երթաս, Հայաստա՛ն»,– գրել է նա: