Ո՞նց կարելի էր գերիների հարցում չզանգել գերտերությունների ղեկավարներին և աջակցություն խնդրել. Սուրեն Սարգսյան
Ո՞նց կարելի էր գերիների հարցում չզանգել գերտերությունների ղեկավարներին և աջակցություն խնդրել: Թեկուզ Մակրոնին կամ Բայդենին: Չինաստանի առաջնորդին կամ Հռոմի Պապին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Վստահ եմ յուրաքանչյուրն էլ մարդասիրական այս քայլին կգնար՝ իր վրա վերցնելով մի քանի տասնյակ գերիների վերադարձի հարցը, դնելով անձնական հեղինակությունը: Թող զանգեր, նույնիսկ մերժում ստանար՝ հետևություն անեինք: Կամ թող նրանք զանգեին Ալիևին ու մերժում ստանաjին: Ո՞նց կարելի է այս հնարավորությունը չօգտագործել»,-գրել է Սարգսյանը: