Առողջապահության նախարարության «հերոսական» աշխատանքի արդյունքում մահերի մասին լուրը դարձավ սովորական երևույթ բնակչության համար. Գրիգորյան
Առողջապահության նախարարության «հերոսական» աշխատանքի արդյունքում, մահերի մասին լուրը դարձավ սովորական երևույթ բնակչության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ Գևորգ Գրիգորյանը:
«Բայց դե «ժողովուրդը» չի ուզի, որ «նախկին նախարար» վերադառնա ու նորմալ աշխատանքի արդյունքում կանգնացնի մահերի շքերթը: Իհարկե չի ուզի: Ժողովրդի համար ավելի նպատակահարմար է դնել սեփական հարազատներին «սև թղթի» նախարարության զոհասեղանին հանուն նիկոլների և թորոսյանարսենների իշխանության:
Միայն մի բան հաշվի չի առնվել՝ «նախկիններից» վախենալով, դուք ինքներդ դարձաք նախկին. նախկին հայ և նախկին մարդ»,-գրել է Գրիգորյանը: